Ապշեցնող աշխատանքներ, որոնք ստեղծվել են գրիչի միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)
Գնդիկավոր գրիչը բոլորին ծանոթ և անհրաժեշտ գրենական պիտույք է: Շատերի համար գրիչը սովորական առարկա է, սակայն նկարչի ձեռքերում նույնիսկ գրիչները «վերածվում են» կախարդական գործիքների: Ժամանակակից արվեստում ժանր է հայտնվել, որին պատկանում են գրիչով նկարված անհավանականորեն իրատեսական դիմանկարներ և այլ պատկերներ:
Bigpicture-ի հաղորդմամբ` որոշ նկարիչներ, այդ թվում` Խուան Ֆրանցիսկո Կասասը և Սամուել Սիլվան, հայտնի են դարձել գրիչով ստեղծված գերիրատեսական կտավների շնորհիվ:
Ստորև ներկայացնում ենք ինքնուս և պրոֆեսիոնալ նկարիչների ապշեցնող աշխատանքները, որոնք ստեղծվել են սովորական գրիչների միջոցով: Այս նկարիչներն ապացուցել են, որ արվեստի մեջ հետք թողնելու համար պարտադիր չէ թանկարժեք սարքավորումներ և գործիքներ ունենալ:

















