Ուկրաինացին «այլմոլորակային» հնչողությամբ երաժշտական գործիքներ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութեր)

23:17 • 06.02.17

Արվեստագետ և երաժիշտ Դմիտրի Գուբարեվը ծնվել է Ուկրաինայի Սվետլովոդսկ քաղաքում: Նա միշտ սեր է տածել ավանդական երաժշտության, խորհրդանիշերի, մշակույթի և արվեստի հանդեպ ու երազել է երաժշտական գործիքներ ստեղծել:

Boredpanda-ի հաղորդմամբ` Դմիտրիի հիմնական զբաղմունքն արդյունաբերական ալպինիզմն է, և այս ոլորտում նա աշխատում է լրիվ դրույքով: Աշխատանքից և ընտանեկան հոգսերից ազատ ժամանակ տղամարդը մտածել է սեփական երաժշտական գործիք ստեղծելու ուղղությամբ:

Նշվում է, որ ի վերջո տղամարդուն հաջողվել է յուրահատուկ, «այլմոլորակային» հնչողությամբ երաժշտական գործիքներ ստեղծել, որոնք անմիջապես գրավել են երաժշտասեր հասարակության ուշադրությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուկրաինացին «այլմոլորակային» հնչողությամբ երաժշտական գործիքներ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութեր)