Սթինգը և Ուեյն Շորտերն արժանացել են Polar Music Prize մրցանակին

13:45 • 07.02.17

Բրիտանացի երաժիշտ Սթինգը և ամերիկացի ջազ-երաժիշտ Ուեյն Շորտերն արժանացել են շվեդական Polar Music Prize-2017 մրցանակին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով մրցանակի հանձնաժողովի հաղորդագրությանը:

«Սթինգը, որպես կոմպոզիտոր, դասական փոփ երաժշտությունը համակցել է ամբողջ աշխարհի բոլոր երաժշտական ժանրերի և հնչյունների հետ: Նա իսկական աշխարհի քաղաքացի է, որն իր դիրքն օգտագործել է մարդու իրավունքների հարցը բարձրացնելու համար», - ասվում է մրցանակի հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Մրցանակի հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև սաքսոֆոնահար Շորտերի գործունեությանը:

«Շորտերն անընդհատ ձգտել է նոր ճանապարհներ գտնել իր կարիերայում, որի ընթացքում աշխատել է Art Blakey's Jazz Messengers  խմբում և Մայլս Դևիսի կոլեկտիվում: Որպես մենակատար՝ նա ալբոմներ է թողարկել վեց տասնամյակ շարունակ և գրել ջազի պատմության մի շարք ամենամնայուն կոմպոզիցիաները», - նշել են հանձնաժողովի անդամները:

Սթինգը և Ուեյն Շորտերն արժանացել են Polar Music Prize մրցանակին