Մոնիկա Բելուչին՝ GQ Italy-ի նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)
Իտալացի կինոդերասանուհի Մոնիկա Բելուչիի գեղեցկությունը տարիների հետ միայն կրկնապատկվում է, ինչի ապացույցն է GQ Italy ամսագրի համար արված նրա մասնակցությամբ նոր ֆոտոշարքը:
Հիսուներկուամյա գեղեցկուհին դարձել է ամսագրի փետրվարյան համարի հերոսուհին: Նրա մասնակցությամբ ուշագրավ ֆոտոշարքի հեղինակն է ոլորտի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Թերի Ռիչարդսոնը:
Մեկը մյուսից գայթակղիչ լուսանկարներում միլիոնավոր տղամարդկանց համար կատարյալ գեղեցկուհու իդեալ համարվող Բելուչին ներկայացել է իրեն բնորոշ զգայական սեքսուալությամբ:
«20 տարեկանում գեղեցիկ լինելը բնական է: Բայց եթե Դուք գեղեցիկ եք 35-ում կամ 45-ում, ուրեմն դա Ձեր կյանքի դիրքորոշումն է»,- իր հարցազրույցներից մեկում նշել է Բելուչին, որը սեփական օրինակով է հաստատում ասվածը:





















