Ջեքի Չանն արտասվել է կասկադյորների հին թիմի հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

17:01 • 07.02.17

Դերասան և կասկադյոր Ջեքի Չանը հայտնվել է չինական Ace vs Ace հաղորդման եթերում, որը նվիրված է նրա կասկադյորների թիմի 40-ամյակին:

Lenta.ru-ն գրում է, որ Չանը ստուդիա է եկել իր նոր անձնակազմի հետ, և հաղորդավարները նրանց ցույց են տվել առաջին սերունդների կասկադյորների տեսաուղերձը:

Նշվում է, որ դերասանի հին թիմի անդամները շնորհակալություն են հայտնել Չանին և հիշել իրենց համատեղ աշխատանքի լավագույն պահերը: Դրանից հետո դերասաններն աննկատելիորեն մտել են տուդիա: Նրանց հայտնվելն անակնկալ է դարձել Ջեքի Չանի համար, և հուզմունքից նա սկսել է արտասվել:

Ջեքի Չանն արտասվել է կասկադյորների հին թիմի հետ հանդիպման ժամանակ (տեսանյութ)