Իգոր Կրուտոյը վիրահատության է ենթարկվել ԱՄՆ-ում
Վերջերս ՌԴ հայտնի երգահան, պրոդյուսեր Իգոր Կրուտոյը վիրահատության է ենթարկվել ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում, ինչից հետո նրա առողջական վիճակը սկսել է բարելավվել:
Kp.ru-ն գրում է, որ Կրուտոյի ընտանիքը նրան աջակցելու համար ժամանել է Լոս Անջելես, որտեղ և իրականացվում է նրա բուժումը: Բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաներն արվել են օրեր առաջ, և այժմ Կրուտոյը վերականգնողական շրջան է անցնում:
Աղբյուրի հաղորդմամբ` երգահանը չի ցանկացել տեղեկություններ տարածել իր առողջական խնդիրների վերաբերյալ: Դրանց մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ նա լքել է НТВ հեռուստաալիքի Ты супер! նախագիծը:
Նշվում է, որ Կրուտոյը լավ է զգում իրեն և պլանավորում է մոտ ժամանակներս վերադառնալ Ռուսաստան:










