Հրապարակվել է այս տարվա «Օսկար»-ի հավակնորդների համատեղ լուսանկարը (լուսանկարներ)

13:26 • 07.02.17

Հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում առաջադրված դերասանները, ռեժիսորները, պրոդյուսերներն ու բաղձալի արձանիկի մյուս հավակնորդները միասին են հավաքվել «Բևեռլի Հիլզ» հյուրանոցում ու համատեղ լուսանկարվել:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս տարվա «Օսկար»-ի բոլոր թեկնածուներին մեկ վայրում հավաքելն ու նույն կադրում տեղավորելը բավական բարդ է եղել, սակայն՝ ոչ անհնարին:


Լուսանկարում երևում են Նիկոլ Քիդմանը, Նատալի Պորտմանը, Դև Փաթելը, Մել Գիբսոնը, Ռայան Գոսլինգը, Էմմա Սթոունը և կինոաշխարհի այլ հայտնի դեմքեր:


Հավելենք, որ «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 26-ին՝ Հոլիվուդի «Դոլբի» սրահում: Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է ABC հեռուստաալիքով. այն կվարի հումորիստ Ջիմի Քիմելը:


Հայտնի է, որ այս տարվա մրցանակաբաշխության ռեկորդակիր է համարվում Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլը, որը ներկայացված է 14 անվանակարգում:

 

 Seated front row on the left side pof the large golden Oscar statue were emma Stone, five seats in, who was next to Matt Damon, then Natalie Portman and Octavia Spencer

 Seated on the front row to the right of the giant Oscar were Mahershala Ali, second from left, then two seats away from him Justin Timberlake  next to Ruth Negga

 

Հրապարակվել է այս տարվա «Օսկար»-ի հավակնորդների համատեղ լուսանկարը (լուսանկարներ)