Ադելը գլխավորել է «Գրեմմի» մրցանակի ամենաբարձր վարձատրվող հավակնորդների վարկանիշը

20:19 • 08.02.17

Բրիտանացի երգչուհի Ադելը գլխավորել է «Գրեմմի» մրցանակի ամենաբարձր վարձատրվող հավակնորդների ցուցակը` Forbes ամսագրի տվյալների համաձայն:

Աղբյուրը մանրամասնում է, որ փորձագետներն ուսումնասիրել են ամենահեղինակավոր երաժշտական մրցանակին հավակնող աստղերի եկամուտը 2016 թվականին: Ուսումնասիրության արդյունքում Ադելը գլխավորել է ցուցակը` 80,5 միլիոն եկամուտով:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է երգչուհի Ռիհաննան 75 միլիոն դոլար եկամտով, իսկ երրորդ տեղում հայտնվել է երաժիշտ Փոլ Մաքարտնին 56,5 միլիոն դոլար եկամտով:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականը կիսել են կանտրի-կատարող Քենի Չեսնին ու փոփ-երգիչ Ջասթին Բիբերը 56 միլիոն դոլար եկամտով, իսկ հինգերորդ տեղում հայտնվել է The Weeknd-ը` 55 միլիոն դոլար եկամտով:

Ադելը գլխավորել է «Գրեմմի» մրցանակի ամենաբարձր վարձատրվող հավակնորդների վարկանիշը