Ամերիկացին ուշագրավ պատկերներ է ստեղծում մեքենաների կեղտոտ ապակիների վրա (լուսանկարներ)
Ամերիկացի նկարիչ Սքոթ Ուեյդն այն արվեստագետներից է, որոնք սիրում են ստեղծագործել ոչ ավանդական մեթոդներով: Հայտնի է, որ տղամարդը գեղեցիկ պատկերներ է նկարում ոչ թե թղթի, այլ՝ կեղտոտ մեքենաների վրա:
Ինչպես նշում է Big Picture կայքը, Տեխասում ծնված ու մեծացած տղամարդը պատմել է, որ մեքենաների կեղտոտ ապակիների վրա նկարելու սովորությունն իր մոտ առաջացել է դեռևս երեխա ժամանակ:
«Մեր տունը ճանապարհի եզրին էր, ուստի՝ հորս մեքենան գրեթե միշտ կեղտոտ էր: Երբ մանուկ էի, միշտ մատով ինչ-որ բաներ էի նկարում դրա վրա, հետո սկսեցի վրձին օգտագործել: Ժամանակի ընթացքում մշակեցի «փոշոտ կտավների» ստեղծման ինքնատիպ տեխնիկա, որն օգտագործում եմ մինչև հիմա»,-պատմել է արվեստագետը:
Հետաքրքրական է, որ լավ որակի նկար ստանալու համար պարտադիր է, որ մեքենան շատ կեղտոտ լինի:


























