Ճապոնացին փայտե քանդակներ է ստեղծում և տեղադրում դրանք բնության գրկում (լուսանկարներ)
Հաճախ ժամանակակից արվեստի աշխատանքներն առաջացնում են հանդիսատեսի ոչ միանշանակ արձագանքը` ապշեցնելով արտառոց մոտեցումներով և բովանդակությամբ: Այս ոլորտում ստեղծագործող որոշ վարպետներ փորձում են հնարավորինս հասանելի կերպով ներկայացնել իրենց գաղափարները, մյուսների աշխատանքների իմաստն այդպես էլ գաղտնիք է մնում մարդկանց համար:
Ճապոնիայում բնակվող քանդակագործ Նագատո Իվասակիի քանդակներն առաջին հայացքից պարզ ու հասկանալի են. դրանք պատկերում են առանձին մարդկանց, զույգերի կամ մարդկանց խմբեր:
Յուրահատուկ ինստալյացիաները տարբեր արձագանքներ են առաջացնում հատուկ դրանք տեսնելու համար եկած արվեստասերների և պատահական անցորդների մոտ, սակայն փաստ է, որ քանդակները պարզունակ չեն, և դրանք երկար դիտելու դեպքում հանդիսատեսը տարբեր մտքեր և զգացողություններ է ունենում:
Boredpanda-ն գրում է, որ Իվասակին բնական չափերի այս քանդակները պատրաստում է լողարկափայտից և տեղադրում դրանք բնության գրկում ու լքված տարածքներում:





















