Ռուսական հեքիաթների կերպարները «կենդանացել» են հետաքրքրաշարժ ֆոտոշարքում (լուսանկարներ)

16:55 • 08.02.17

Ռուսական Եկատերինբուրգ քաղաքի բնակչուհի Մարգարիտա Կարևան արդեն 5 տարի զբաղվում է լուսանկարչությամբ` «կենդանացնելով» ռուսական հեքիաթների կերպարներին:

«Չէի կասկածում, որ լուսանկարչությունն իմ մասնագիտությունը կդառնա: Հաճախ եմ տիեզերքին շնորհակալություն հայտնում կյանքիս կիրք պարգևելու համար», - պատմել է Մարգարիտան Boredpanda-ին:

Լուսանկարչի խոսքով` մանկությունից ի վեր ինքը սիրում է կարդալ, և ընթերցանության հանդեպ սերն է իրեն դարձրել երևակայության մեջ ապրող երազկոտ մարդ:

«Ուրախ եմ, որ տեսախցիկի միջոցով հնարավորություն ունեցա ազատություն տալ երևակայությանս: Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է արտահայտվելու միջոց ունենալ: Ես արտահայտվում եմ հեքիաթային կերպարները «կենդանացնելու» միջոցով. արտառոց արտաքինով, հագուստով և դիմահարդարմամբ մոդելները, կենդանիներն ու վառ գույներն իսկապես հեքիաթային մթնոլորտ են ստեղծում», - հավելել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուսական հեքիաթների կերպարները «կենդանացել» են հետաքրքրաշարժ ֆոտոշարքում (լուսանկարներ)