Ջեք Նիքոլսոնը հանուն նոր ֆիլմի «կվերադառնա թոշակից»
Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Ջեք Նիքոլսոնը, պատրաստվում է վերադառնալ թոշակից ու վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ նկարահանվել ֆիլմի գխավոր դերում:
Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նոր ֆիլմը լինելու է գերմանական արտադրության «Թոնի Էրդման» կատակերգության նոր՝ անգլալեզու տարբերակը: Դրանում Նիքոլսոնը մարմնավորելու է երաժշտության ծեր դասախոսին, որը փորձում է մտերմանալ հեռու ապրող դստեր հետ:
Պարբերականը հիշեցնում է, որ Նիքոլսոնը թոշակի անցնելու մասին հայտարարել էր 2013թ.՝ նկատելով, որ մեծ դժվարությամբ է կարողանում հիշել տեքստերը:










