Հրապարակվել է «Մաթիլդա» սկանդալային ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

20:46 • 08.02.17

Համացանցում հրապարակվել է սկանդալների պատճառ դարձած «Մաթիլդա» ֆիլմի թրեյլերը:

Ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի ֆիլմը, որը ներկայացնում է Նիկոլայ Երկրորդի և պրիմա-բալերինա Մաթիլդա Քշեսինսկայայի սիրո պատմությունը, բազմաթիվ քննարկումների և վիճաբանությունների պատճառ է դարձել:

Korrespondent-ը գրում է, որ ֆիլմի թողարկումը սպասվում է սույն թվականի հոկտեմբերի 25-ին: Ի սկզբանե պրեմիերան պլանավորվել է անցկացնել մարտին, սակայն ֆիլմի շուրջ ծագած սկանդալների պատճառով հեղինակները ստիպված են եղել տեղափոխել այն:

Հրապարակվել է «Մաթիլդա» սկանդալային ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)