«Գրեմմիի» ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի Ջորջ Մայքլին և Փրինսին

14:05 • 09.02.17

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» երաժշտական մրցանակի հանձնման արարողության ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի երաժիշտներ Ջորջ Մայքլին և Փրինսին: Այս մասին հաղորդում է Billboard-ը` հղում անելով Ամերիկյան ձայնագրման ակադեմիային:

Ակադեմիայի նախագահ և գլխավոր տնօրեն Նիլ Պորտնոուն հայտնել է, որ Մայքլն ու Փրինսը փոփ-խորհրդանիշեր են եղել, որոնք հազվադեպ հանդիպող երաժշտական հանճար և վերերկրային խարիզմա են ցուցաբերել: Նրա խոսքով` այդքան կրեատիվ նորարարների մահը հսկայական կորուստ է դարձել:

Հայտնի է, որ «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը կկայանա փետրվարի 12-ին Լոս Անջելեսում:

Հիշեցնենք, որ Ջորջ Մայքլը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ Փրինսը` 2016 թվականի ապրիլի 21-ին:

«Գրեմմիի» ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի Ջորջ Մայքլին և Փրինսին