Ես երկվորյակների երջանիկ մայր եմ. Մադոննան ցուցադրել է որդեգիր դուստրերին (լուսանկարներ)
Ամերիկյան փոփ երգչուհի Մադոննան հրապարակել է Մալավիի մանկատներից մեկից որդեգրած 2 աղջիկների լուսանկարները, որոնք մեծ արագությամբ տարածվել են համացանցում:
Ինչպես նշում է Tatler-ը, 58-ամյա երգչուհին լուսանկարներով կիսվել է Instagram սոցկայքի իր էջում՝ պաշտոնապես հայտարարելով, որ դարձել է երկվորյակների երջանիկ մայր:
Հայտնի է, որ Մալավիի գերագույն դատարանը բացառություն է արել աստղի համար ու թույլ տվել նրան որդեգրել Էսթեր և Ստելա անունով 4-ամյա աղջիկներին՝ չնայած, որ երկրի օրենսդրությունն արգելում է օտարերկրացիներին Մալավիից երեխա որդեգրել:
Այժմ Մադոննան պետք է երեխաների հետ Միացյալ Նահանգներ մեկնի: Հայտնի է, որ նրանց ուղեկցելու է Մալավիի կառավարության կողմից նշանակված անձը, որը միառժամանակ հետևելու է՝ ինչպես է երգչուհին վերաբերվում երեխաներին:
Նշենք, որ Մադոննայի համար սա Մալավիից երեխա որդեգրելու առաջին դեպքը չէ. աստղը 2006թ. որդեգրել է Դևիդ Բանդային, իսկ 2009թ.՝ Մերսի Ջեյմսին: Երգչուհին ունի 4 երեխա, որից 2-ը կենսաբանական են, մյուս 2-ը՝ որդեգիր:

Մադոննայի ավագ դուստրը՝ Լուրդեսը՝ երեխաների հետ
Մադոննան և որդին՝ Ռոկկոն՝ տեղաբնակների հետ










