Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետը նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից

13:37 • 02.03.17

 

ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի փետերվարի 15-ի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Tert.am-ին տեղակացրել են պաշտպանության նախարարությունից՝ գրավոր պատասխանելով հարցին՝ արդյոք «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի խախտում չէ՞ այն , որ Սեդրակ Սեդրակյանը , տարիներ շարունակ զբաղեցնելով տվյալ պաշտոնը, զուգահեռ «Մարտիկ» հիմնադրամի տնօրենն է եղել։

Հիշեցնենք, որ Երևանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անհաիտ Բախշյանը հայտարարություն էր տարածել՝ բարձրաձայնելով խնդրի մասին։ Բախշյանը նաև հայտարարել էր, որ միայն աշխատանքից ազատելը բավարար չի լինի, Սեդրակ Սեդրակյանը 2002 թվականից «Մարտիկ» հիմադրամում է եղել՝ հենց սկզբից քաղծառայության մասին օրենքի խախտմամբ: 

Ըստ օրենքի՝ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից: