Telegram-ը և WhatsApp-ը կարելի է կոտրել մեկ նկարով. հետազոտություն
WhatsApp և Telegram մեսենջերները կարող են խոցելի լինել վիրուսների նկատմամբ, եթե դրանց օգտատերերը բացեն հաքերի կողմից ուղարկված նկարը: Այդ մասին հայտարարել են համակարգչային անվտանգությամբ զբաղվող Check Point ընկերության հետազոտողները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ եթե հաքերը հատուկ կոդ ավելացնի պատկերին, նա այդպես կկոտրի օգտատիրոջ էջը: Այն սկսվում է տարածվել վիրուսի նման, երբ օգտատերը բացում է ուղարկված ֆայլը:
Վնասակար կոդը կարող է մուտք ստանալ օգտատիրոջ կոնտակտների ցանկին և ավտոմատ կերպով վարակված տեղեկությունն ուղարկել բոլորին, ովքեր կան այդ ցանկում:
Չնայած նրան, որ Telegram-ը և WhatsApp-ը ձեռնարկել են իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ միջոցներ, օգտատերերին խորհուրդ է տրվում չբացել անծանոթ զրուցակիցների կողմից ուղարկված ֆայլերը:










