«Հաց բերող» Արթուր Սարգսյանի վիճակը ծանր է, նրան արհեստական շնչառության սարք է միացված. «Արմենիա» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ
«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված և երեկ գիշերը վիրահատության ենթարկված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վիճակը դեռևս ծանր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրիկ Մակարյանը:
«Արթուր Սարգսյանը գտնվում է արհեստական ապարատային շնչառության տակ: Քնացնում ենք, որ ինքը հարմարվի ապարատին»,- նշեց Մակարյանը:
Հիշեցնենք, որ Արթուրն օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից՝ 25-օրյա հացադուլից հետո:










