Apple-ի նախկին աշխատակիցը ցույց է տվել iPhone-ները վերանորոգող սարքը (լուսանկար)

12:32 • 16.03.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նախկին աշխատակիցներից մեկը հրապարակել է լուսանկար, որում ներկայացված է iPhone սմարթֆոնի որոշ տեսակների տրամաչափման համար նախատեսված սարքը:


Ինչպես նշում է motherboard.vice.com կայքը, այս սարքը տեղադրված է Apple-ի ամեն մի խանութում, բայց դրա գոյության մասին գիտեն շատ քչերը:


Հայտնի է, որ սարքը տրամաչափում է սմարթֆոնի էկրանն ու տեսախցիկները, ինչպես նաև վերանորոգում է մատնահետքերի սքանավորման համար նախատեսված Touch ID հավելվածը:


Աղբյուրը նկատում է, որ այս սարքից ունի միայն Apple-ը, ինչը նշանակում է, որ ընկերությունը մենաշնորհ է ստացել iPhone-ի որոշ տեսակների վերանորոգման հարցում:

 

Apple-ի նախկին աշխատակիցը ցույց է տվել iPhone-ները վերանորոգող սարքը (լուսանկար)