Հայտնի է Tesla-ի նոր մրցակից ընկերության առաջին մոդելի արժեքը
Ամերիկա-չինական Lucid Motors ընկերությունն իր առաջին մոդելն ավելի էժան է գնահատել, քան Tesla-ի ամենամատչելի մոդելը, որի հիմնական մրցակիցն է համարվում:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Air էլեկտրամեքենայի գինը մեկնարկում է 52 500 դոլարից, մինչդեռ Model S-ի բազային տարբերակն ԱՄՆ-ում արժե 63 800 դոլար:
Air էլեկտրական մոդելի սկզբնական տարբերակն առանց վերալիցքավորման կարող է 386 կմ տարածություն անցնել` Model S-ի 338 կմ-ի համեմատ: Մեքենան ներկայանում է 400 ձիաուժ հզորությամբ և ետնաքարշակ համակարգով:
Հավելավճարի դիմաց ընկերությունը կարող է մեծացնել էլեկտրամեքենայի հզորությունը առավել հզոր մարտկոցների հաշվին:














