Vertu-ն գնած վտարանդի թուրք միլիոնատերը մտադիր է մեծ ներդրումներ անել բրենդի ներուժը լիարժեք օգտագործելու համար
Լյուքս դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող բրիտանական Vertu ընկերությունն այլևս նոր տեր ունի. հեղինակավոր բրենդը 61 մլն դոլարով ձեռք է բերել վտարանդի թուրք գործարար Հաքան Ուզանը:
Ինչպես հայտնում է Luxury Launches կայքը, միլիոնատերն ընտանիքի հետ վտարվել է Թուրքիայից 2009թ.՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդդիմախոսելու համար: Հայտնի է, որ ընտանիքը դրանից հետո ապաստան է ստացել Ֆրանսիայում:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Vertu-ն պատկանում է Ուզանի Baferton Ltd. ընկերությանը, որը մտադիր է մեծ ներդրումներ կատարել բրենդի ներուժը լիարժեք օգտագործելու համար:










