Sotheby’s աճուրդում վաճառել են 1937 թ.-ի Bugatti Type 57S
2017 թվականի ամենաթանկարժեք ավտոմեքենան է դարձել 1937 թ.-ին թողարկված Bugatti Type 57S վինտաժային կաբրիոլետը։ Հանրահայտ Sotheby’s աճուրդում այն վաճառվել է 7․7 մլն դոլարով, հայտնում է Euromag-ը։
Աճուրդում մեքենայի սկզբնական արժեքը կազմում էր 8․5 մլն դոլար, սակայն կազմակերպիչները նվազեցրել էին արժեքը։
Նշենք, որ մինչ այս Bugatti-ի ռեկորդը սահմանել էր միայն Jaguar E-Type–ն, որը աճուրդում վաճառվել էր 7․37 մլն դոլարով։










