Եվրամիության իշխանությունները տուգանքներով են սպառնում Facebook-ին, Google-ին և Twitter-ին

11:35 • 17.03.17

Եվրամիության իշխանությունները Facebook-ին, Google-ին և Twitter-ին մեկ ամիս ժամանակ են տվել, որպեսզի նրանք ծառայությունների տրամադրման պայմանները համապատասխանեցնեն սպառողների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական օրենսդրությանը, հակառակ դեպքում՝ ընկերություններին սպառնում են տուգանքներ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:


Օրինակ՝ իշխանությունները քննադատել են այն փաստը, որ օգտատերերը չեն կարող դիմել դատարան այն երկրում, որտեղ նրանք ապրում են, այլ պարտավոր են դրա համար մեկնել Կալիֆորնիա, որտեղ գտնվում են ընկերությունների գրասենյակները, գրում է գործակալությունը:


Գործակալության աղբյուրի խոսքով՝ սոցցանցերի ներկայացուցիչներն առաջարկել են խնդրի լուծման որոշ տարբերակներ և արդեն քննարկել դրանք եվրոպական իշխանությունների հետ: Աղբյուրը հավելել է, որ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել:

Եվրամիության իշխանությունները տուգանքներով են սպառնում Facebook-ին, Google-ին և Twitter-ին