Տիեզերքում սկսել է աշխատել անձեռոցիկի տուփի մեծությամբ առաջին կոմերցիոն լաբորատորիան (տեսանյութ)
Շվեյցարա-իսրայելական SpacePharma ընկերության ստեղծած մինի լաբորատորիան, որն իրենից անձեռոցիկի տուփի մեծությամբ սարք է ներկայացնում, սկսել է աշխատանքը տիեզերքում:
Ինչպես նշում է Reuters-ը, մինի լաբորատորիան իր առաջին գիտափորձերն ու հետազոտությունները սկսել է միկրոձգողականության պայմաններում:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ սա առաջին կոմերցիոն արբանյակային լաբորատորիան է, որը հնարավորություն է ընձեռում Երկրում գտնվող գիտնականներին իրենց հետաքրքրող գիտափորձերն անցկացնել տիեզերքում՝ առանց տիեզերագնացների միջամտության:
Նրանց խոսքով՝ միկրոձգողականության պայմաններում անցկացված գիտափորձերը կարող են նպաստել բժշկության և գյուղատնտեսության ոլորտում նշանակալի հայտնագործությունների իրականացմանը:
SpacePharma-ն մտադիր է հաջորդ տարի արբանյակի միջոցով մոտ 160 գիտափորձ իրականացնել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










