Նկարիչը քաղաքային կյանքն ու բնապատկերները վերարտադրում է փոքրամասշտաբ մանրակերտերի տեսքով (լուսանկարներ)
Ավստրալացի նկարիչ Ջոշուա Սմիթն իր նոր նախագծի շրջանակներում քաղաքային կյանքի առօրյան ներկայացրել է մանրանկարչական աշխարհների տեսքով:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը, նրա ստեղծած փոքրամասշտաբ մանրակերտներն ամենայն մանրամասնությամբ պատկերում են քաղաքային կյանքի ամեն մի ասպարեզ, ամեն մի անկյուն: Իր մանրակերտերում նկարիչը բավականին պատկերավոր կերպով վերարատադրել է Հոնկոնգի Քոուլուն քաղաքի շինությունները, բնակարանները, ակումբները, դպրոցները և այն ամենը, ինչ տեղի է ունենում առօրյա կյանքում:
Իր մանրանկարչական գործերը կերտելու համար ավստրալացին օգտագործում է փորագրված ստվարաթուղթ, միջին խտության փայտաթելք և ներկեր: Նա իր ստվարաթղթե շինությունների պատերին չի մոռանում վերարտադրել նաև քաղաքային գրաֆիտիները, գովազդային պաստառները, ինչն էլ ավելի իրական ու կենդանի են դարձնում նրա ստեղծած մանրակերտերը: Դրանցից շատերն ուսումնասիրելու համար, հավանաբար, խոշորացույցի կարիք կզգացվի:

















