Հայտնի է նոր Samsung Galaxy S8-ի ներկայացման ամսաթիվը, գինն ու տեխնիկական բնութագիրը
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է մարտի 29-ին ներկայացնել նոր Galaxy S8 սմարթֆոնը, ինչպես նաև դրա ավելի մեծ տարբերակը՝ Galaxy S8+-ը:
Ինչպես նշում է The Independent-ը, մեծ տարբերակն իր տեխնիկական բնութագրով գրեթե չի տարբերվի Galaxy S8-ից:
Հայտնի է, որ Galaxy S8-ը կունենա 5.8 դյույմ անկյունագծով, 2.960 x 1.440 լուծաչափով էկրան: Մինչդեռ Galaxy S8+-ի դեպքում էկրանի անկյունագիծը կլինի 6.2 դյույմ:
Սմարթֆոնները չեն ունենա գլխավոր կառավարման համար նախատեսված Home կոճակը, կաշխատեն Android Nougat օպերացիոն համակարգով, կլինեն ջրակայուն, չեն կլանի փոշի:
Առջևից և հետևից 12 և 8 մեգապիքսելանոց տեսախցիկներով համալրված սմարթֆոնները կարտադրվեն սև, արծաթագույն ու մանուշակագույն երանգներով:
Աղբյուրը նկատում է, որ նորույթների ամենակարևոր առանձնահատկություններից մեկը կլինի Bixby կոչվող բազմալեզու օգնականը, որը կարող է տեսախցիկների միջոցով ճանաչել իրն ու նույնից գտնել համացանցում, ցանկության դեպքում՝ գնել ապրանքը։
Ինչ վերաբերում է գնին, ապա S8-ը կարժենա 990, իսկ S8+-ը՝ 1.110 դոլար:










