Swatch-ը «խելացի» ժամացույց կթողարկի՝ սեփական օպերացիոն համակարգով
Շվեյցարական Swatch Group AG ընկերությունը «խելացի» ժամացույց ստեղծելու համար մշակում է սեփական օպերացիոն համակարգը` որպես iOS-ի և Android-ի այլընտրանք: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` բրենդին պատկանող Tissot մոդելի առաջին ժամացույցը վաճառքի կհանվի 2018 թվականի վերջին: Swatch Group-ի պնդմամբ` նորույթը հագեցած կլինի մարտկոցի ավելի ուժեղ լիցքով և անվտանգության ուժեղացված միջոցներով` համեմատ նույնատեսակ օպերացիոն համակարգերի:
Դրանից բացի, ընկերությունը հայտնել է, որ Սիլիկոնյան հովտի բազում ընկերություններ նույնպես հետաքրքրված են նոր օպերացիոն համակարգի օգտագործմամբ և արդեն ուղարկել են իրենց հարցումներն ու համագործակցության վերաբերյալ առաջարկությունները:










