Թրամփն ասել է, որ շատ հազվադեպ է զղջում Twitter-ում իր գրառումների համար

01:29 • 18.03.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հազվադեպ է զղջում իր գրառումների համար Twitter-ի միկրոբլոգում: Համապատասխան հայտարարություն նա արել է Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Շատ հազվադեպ», - նման հարց տված լրագրողին ընդհատել է ԱՄՆ առաջնորդը, - «Այլապես ես չէի լինի կանգնած այստեղ»:

Երդմնակալությունից հետո Թրամփը սկսել է օգտագործել պաշտոնական նախագահական էջը Twitter-ում, սակայն շարունակել է նաև հրապարակել գրառումներ իր անձնական էջում, ընդ որում՝ նաև սկանդալային գրառումներ, որոնք խիստ քննադատությունների տեղիք են տվել:


Հանրապետականը յուրահատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ցանցերին՝ որպես տեղեկատվության և իր աջակիցների հետ հաղորդակցության միջոց: Twitter-ի իր անձնական էջում Թրամփն ունի ավելի քան 26 միլիոն հետևորդ:

Թրամփն ասել է, որ շատ հազվադեպ է զղջում Twitter-ում իր գրառումների համար