Ֆլորիդայում արձակվել է Delta IV հրթիռը

12:53 • 19.03.17

Ամերիկյան United Launch Alliance ընկերությունը հայտարարել է Ֆլորիդայում Delta IV հրթիռի և դրան կից WGS-9 կապի արբանյակի բարեհաջող արձակման մասին:


Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հրթիռն արձակվել է Կանավերալ հրվանդանին գտնվող տիեզերական արձակման կայանից:


Աղբյուրը մանրամասնում է, որ WGS-9 արբանյակը նախատեսված է օգտագործել Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների միջև ազդակների փոխանցման համար:

Ֆլորիդայում արձակվել է Delta IV հրթիռը