ՆԱՍԱ-ն ցուցադրել է հյուսիսափայլը` տիեզերքից (տեսանյութ)

18:15 • 19.03.17

ՆԱՍԱ-ն տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է բնության բացառիկ երևույթներից մեկի` հյուսիսափայլի տեսարանը տիեզերքից:

Ինչպես ասվում է տիեզերական գործակալության գրառման մեջ, կանաչ հյուսիսափայլի կադրերը պատկերող տեսանյութը ցուցադրվել է ուրբաթ` Իռլանդիայի հովանավոր սրբի` Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Սուրբ Պատրիկի տոնակատարության ժամանակ մեծ շեշտադրում է արվում հենց կանաչ երանգների վրա:

Նշվում է, որ հյուսիսափայլի կադրերը նկարահանել է ամերիկացի տիեզերագնաց Ջեֆրի Ուիլյամսը 2016 թվականին Միջազգային տիեզերակայանում իր առաքելության ժամանակ:

ՆԱՍԱ-ն ցուցադրել է հյուսիսափայլը` տիեզերքից (տեսանյութ)