Չինացի հնագետները տասնյակ հազարավոր հնագիտական իրեր են գտել Յանցզիի վտակում
Չինացի հնագետները Յանցզիի վտակ հանդիսացող Մինցզյան գետի հատակին ավելի քան 10 000 հնագիտական իրեր են հայտնաբերել, որոնց տարիքը 300-ից ավելի է:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով չինական աղբյուրը, գետի հատակին ոսկյա, արծաթյա և բրոնզե մետաղադրամներ են հայտնաբերվել, ինչպես նաև հնագույն ոսկերչական զարդեր և մետաղական զենքեր` թրեր, դանականեր և նիզակներ:
Հայտնագործությունն իրականացվել է Չենդու քաղաքից 50 կմ հարավ ընկած հատվածում: Հնագիտական իրերը պատկանել են Մին դինաստիայի (1368-1644թթ.) ժամանակաշրջանին:
Հնագիտական աշխատանքները շարունակվում են հունվարից մինչև ապրիլ:












