Եվրոպային համաշխարհային ջրհեղեղ է սպառնում. գիտնականներ
Գիտնականների միջազգային խումբը Եվրոպայում մի շարք հզոր ջրհեղեղների կանխատեսումներ են անում:
Ինչպես փոխանցում է Euromag-ը, զանգվածային ջրհեղեղների պատճառով ապագայում կացարանից զրկվելու վտանգի առաջ կկանգնի եվրոպական երկրների 5 մլն բնակիչ: Գիտնականները նման եզրակացության են եկել որոշակի հետազոտություններ անցկացնելուց հետո:
Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Earth’s Future ամսագրում: Մասնագետներն ուսումնասիրել են գլոբալ տաքացման ազդեցությունը և եզրակացրել, որ այս հարյուրամյակի վերջին միջազգային օվկիանոսի մակարդակի` մեկ մետրով բարձրացման պատճառով եվրոպական քաղաքների մի մասը ջրի տակ կանցնի:










