Եվրոպայում ամենաարագընթաց ամերիկյան զվարճագնացքները կգործարկվեն  Ferrari Land թեմատիկ այգում

21:28 • 20.03.17

Իսպանիայի Սալոու քաղաքի մոտակայքում ապրիլին կբացվի FERRARI LAND ատրակցիոնների այգին, որի այցեքարտը հանդիսանում է Red Force գերարագ զվարճագնացքները:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, ընդամենը 5 վայրկյանում զվարճագնացքի «վագոնները» մինչև 180 կմ/ժամ արագություն են զարգացնում և 112 մետր բարձրության են հասնում:

«Ֆորմուլա-1-ի» երկրպագուներն ու արագության սիրահարները կկարողանան ըստ արժանվույն գնահատել «Կարմիր ուժի» դինամիկան և դրայվը: Ինչպես հայտնի է, այն ամենաբարձր և ամենից արագ ընթացող ամերիկյան զվարճագնացքն է Եվրոպայում: Այն ներառում է 11 ժամանակակից ատրակցիոններ նախատեսված ողջ ընտանիքի համար:

Թեմատիկ այգին յուրահատուկ հարգանքի տուրք է աշխարհահռչակ ավտոմոբիլային ընկերության հիմնադիր Ֆերարի Էնցոյի հիշատակին:

 

 

 

Եվրոպայում ամենաարագընթաց ամերիկյան զվարճագնացքները կգործարկվեն  Ferrari Land թեմատիկ այգում