SpaceX-ը ընտրել է մարսիական տիեզերանավի վայրէջքի վայրը
Ամերիկյան SpaceX ընկերությունը ՆԱՍԱ-ի հետ համատեղ 4 վայր է ընտրել Մարսի վրա, որտեղ նախատեսվում է իրականացնել Red Dragon ինքնակառավարվող տիեզերանավի վայրէջքը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մարտի 18-ին կայացած միջոցառման ժամանակ տիեզերական ընկերության մասնագետը նշել է Կարմիր մոլորակում տիեզերանավի վայրէջքի համար պիտանի 4 վայրը, որնք են Deuteronilus Mensae, Phlegra Montes, Utopia Planitia և Arcadia Planitia կոչվող տարածքները: Այս վայրերը կարելի է մանրամասնորեն ուսումնասիրել Google Mars-ի քարտեզներում:
Նշվում է, որ այդ վայրերը տեղակայված են մոլորակի հյուսիսային կիսագնդում` հասարակածից ոչ հեռու: Դա արևային լույսի օպտիմալ հասանելիություն է ապահովում առաքելություն իրանակացնողների համար: Մյուս չափորոշիչը ջրային սառույցի առկայությունն է:
Red Dragon տիեզերանավը ներկայանալու է որպես օդաչուի կողմից ղեկավարվող Dragon V2 մոդելի նորացված տարբերակ, որի օգնությամբ SpaceX-ը մտադիր է օգտակար ուղեբեռ ուղարկել Մարս:










