Սթիվեն Հոքինգը կթռչի տիեզերք

12:01 • 20.03.17

Մեր ժամանակի ամենահայտնի գիտնականներից մեկը`տիեզերքին առնչվող հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող Սթիվեն Հոքինգը, տիեզերք թռչելու առաջարկ է ստացել:


Ինչպես հայտնում է The Times-ը, 75-ամյա տիեզերաբանն այս մասին ասել է Good Morning Britain հեռուստահաղորդման ժամանակ:


Մկանների ապաճման երկրորդային կարծրախտով (Լու Գեհրիգի հիվանդություն) տառապող բրիտանացին, որը տասնամյակներ շարունակ զրկված է խոսելու, տեղաշարժվելու հնարավորությունից, հատուկ սարքի օգնությամբ պատմել է, որ նախքան այս երբևէ չէր պատկերացրել տիեզերք թռչելու հնարավորություն ստանալու մասին:


«Կարող եմ ասել՝ ինչն ինձ կերջանկացնի՝ թռիչքը դեպի տիեզերք: Ես մտածում էի, որ ոչ ոք ինձ այնտեղ չի ուղարկի, բայց Ռիչարդ Բրենսոնն առաջարկեց ինձ թռչել Virgin Galactic-ի տիեզերանավով, և ես անմիջապես «այո՛» ասացի»,-պատմել է Հոքինգը:

 

 

 

Սթիվեն Հոքինգը կթռչի տիեզերք