Ջեֆ Բեզոսը հսկայական քայլող ռոբոտ է փորձարկել (տեսանյութ)

23:33 • 20.03.17

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը փորձարկել է 4 մետր բարձրություն ունեցող կառավարելի ռոբոտը, որն ստեղծել է Hankook Mirae Technology կորեական ընկերությունը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, փորձարկման է ենթարկվել  Method-2 անվանումն ստացած ռոբոտ-սարքը, որն այս տարի ավելի վաղ ցուցադրվել էր փակ միջոցառման շրջանակներում:

Բեզոսն ընդգծել է, որ փորձարկման ժամանակ իրեն զգացել է ինչպես Սիգուրնի Ուիվերը «Օտարը» ֆիլմում, որում ռոբոտ-էկզոկմախքի էր  վարում:

Ռոբոտ-սարքը դեռևս կատարելագործման փուլում է գտնվում: Նախատեսվում է, որ այն կօգտագործվի դժվարհասանելի վայրերում, ինչպես նաև մարդու համար վտանգավոր վայրերում:

 

 

Ջեֆ Բեզոսը հսկայական քայլող ռոբոտ է փորձարկել (տեսանյութ)