Մահացել է լեգենդար «Նիվա» մեքենայի ստեղծողը

14:56 • 20.03.17

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում 75 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային արտադրության ամենահայտնի մեքենաներից մեկի՝ ՎԱԶ-2121 «Նիվա»-ի կոնստրուկտոր Պյոտր Պրուսովը:


Ինչպես նշում է motor.ru-ն, մի քանի օր ավելի ապրելու դեպքում Պրուսովը կկարողանար նշել «Նիվա»-ի ստեղծման 40-ամյակը (ապրիլի 5):


«Պյոտր Պրուսովը հարգանքի արժանի մարդ էր, լեգենդար ՎԱԶ-2121 «Նիվա»-ի (Lada 4×4) ստեղծողը: Կրկնակի ցավալի է, որ նա կյանքից հեռացավ իր մեքենայի ստեղծման 40-ամյակից մի քանի օր առաջ»,-հայտարարել է «ԱվտոՎԱԶ»-ի նախագահ  Նիկոլյա Մորը:


Նա հավելել է, որ Պրուսովի հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա ընկերությունը:

 

Умер создатель «Нивы»

Մահացել է լեգենդար «Նիվա» մեքենայի ստեղծողը