Ժնևի միջազգային ավտոշոուի 7 նորույթ, որոնցից անհնար է կտրել հայացքը (լուսանկարներ)

14:31 • 21.03.17

Ժնևում ավարտվել է միջազգային ավտոշոուն, որի շրջանակում իրենց նորույթներն են ներկայացրել մի քանի տասնյակ մեքենաշինական ընկերություններ:


Luxury Launches կայքն ուսումնասիրել է ավտոբրենդների առաջարկած նոր փոխադրամիջոցներն ու դրանցից ընտրել ամենատպավորիչ մոդելները, որոնցից շատ դժվար է կտրել հայացքը և որոնք կարելի է ուսումնասիրել անվերջ:


Ստորև առաջարկում ենք ուշագրավ ֆոտոշարքով տարբեր անկյուններից ուսումնասիրել Lamborghini, Bentley, Mercedes, Dendrobium, Alpine, McLaren և Aston Martin ընկերությունների շքեղ առաջարկները.

 

Aston Martin Valkyrie հիպերքարը համալրված է 6.5 լ աշխատանքային ծավալով, V12 շարժիչով:

 

 

McLaren 720S-ը փոխարինելու է եկել 650S մոդելին

 

 

Alpine A110-ը եվրոպական բրենդի առաջին սպորտային մեքենան է: Այն համալրված է 4.5 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնող, 1.8 լ աշխատանքային ծավալով, 249 ձիաուժ հզորությամբ շարժիչով:

 

 

Dendrobium էլեկտրական հիպերքարը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.7 վայրկյանում:

 

 

Mercedes AMG GT 4 դռնանի կոնցեպտը համալրված է 4 լ աշխատանքային ծավալով V8 երկտուրբո հիբրիդային շարժիչով:

 

 

Bentley EXP 12 Speed 6e էլեկտրական մեքենան մի լիցքավորմամբ կարող է անցնել մոտ 270 կմ տարածություն:

 

 

Lamborghini Huracan Performante-ն համալրված է 5.2 լ աշխատանքային ծավալով V10 շարժիչով:

 

 

 

Ժնևի միջազգային ավտոշոուի 7 նորույթ, որոնցից անհնար է կտրել հայացքը (լուսանկարներ)