Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7-ը` ի աջակցություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի (լուսանկարներ)
Apple ընկերությունը ներկայացրել է նոր` կարմիր գույնի iPhone 7 և iPhone 7 Plus-ը: Այս մասին հայտնում է ընկերության կայքը:
Նշվում է, որ նորույթի գինը կկազմի առնվազն 749 ԱՄՆ դոլար:
Աղբյուրի հաղորդմամբ` ընկերությունը նորույթը ներկայացրել է ի աջակցություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարող համաշխարհային հիմնադրամի: Սպասվում է, որ Aprrle-ը ավելի քան 130 միլիոն դոլար կնվիրաբերի հիմնադրամին:
Հայտնի է, որ նորույթը վաճառքի կհանվի մարտի 24-ին:














