Նորարար մեքենան կօգնի խուսափել ճանապարհային խցանումներից (տեսանյութ)

23:44 • 21.03.17

Ամերիկյան Verizon ընկերությունը փոփոխությունների է ենթարկել սովորական արտաճանապարհային մոդելի մեքենան, որպեսզի այն ավելի բարձր դառնա և կարողանա շրջանցել խցանման մեջ գտնվող այլ մեքենաների:

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, նորարարությունն ստացել է Hum Rider անվանումը: Այն հիդրավլիկ ամբարձիչ ունի անիվների վրա, որի օգնությամբ մեքենան կարող է բարձրանալ 2.7 մետր վերև և շարունակել ընթացքը:

Ըստ մասնագետների` դա բավարար է ճանապարհային երթևեկության ժամանակ խցանումներից խուսափելու համար: Մեքենան համալրված է ստորին մասում տեղադրված տեսախցիկներով` անվտանգության ապահովման համար:

Այն արդեն փորձարկվել է Կալիֆոռնիայի փողոցներում:

Տեսանյութը՝ այստեղ։

 

 

 

Նորարար մեքենան կօգնի խուսափել ճանապարհային խցանումներից (տեսանյութ)