Apple-ը նոր տեսահավելված է ներկայացրել

10:06 • 22.03.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նոր տեսահավելված է ներկայացրել, որը ստացել է Clips անվանումն ու նախատեսված է տեսանյութերի ուղարկման, մշակման համար:


Ինչպես հայտնում է Reuters-ը, Apple-ում սեփական արտադրության նման հավելվածի անհրաժեշտություն են զգացել, քանի որ iPhone-ի օգտատերերն ակտիվորեն օգտագործում են Snapchat և Messenger հավելվածները:


Հավելվածն օգտատերերին տեսանյութեր ուղարկելուց զատ թույլ կտա դրանց անիմացիոն ենթագրեր ու էմոձիներ ավելացնել, տարբեր տեսանյութեր իրար կցել, դրանք մշակել հատուկ ֆիլտրերով:


Clips-ը թույլ կտա օգտատերերին իրենց տեսանյութերով կիսվել Instagram-ում, Facebook-ում, YouTube-ում, Vimeo-ում, Apple-ի Messages-ում և այլ հավելվածներում:


Աղբյուրը նկատում է, որ Clips-ն իր գործառույթներով շատ նման է Snapchat-ի Stories հավելվածին:


Նշվում է, որ Clips-ը ներբեռնման համար App Store-ում հասանելի կլինի ապրիլից:

Apple-ը նոր տեսահավելված է ներկայացրել