Երկիրն ու Մարսը միլիարդավոր տարիներ հետո կարող են բախվել. երկրաֆիզիկոսներ

23:32 • 22.03.17

ԱՄՆ-ի Վիսկոնսինի համալսարանի գիտնական Սթիվեն Մեյերսը և նրա գործընկերները հավանական են համարում Երկրի և Մարսի բախումը միլիարդավոր տարիներ անց:

Корреспондент-ի հաղորդմամբ` գիտնականների կարծիքով`Արեգակնային համակարգը քաոսային համակարգ է, ինչը նշանակում է, որ նրա վարքը բարենպաստ է փոփոխությունների համար: Իսկ Կեպլերի ուղեծրի էլեմենտների չնչին փոփոխությունը կարող է հանգեցնել այդ համակարգի դինամիկայի խոշոր փոփոխությունների:

Գիտնկաններին հաջողվել է հայտնաբերել Արեգակնային համակարգի քաոսային գործընթացների հետքերը, ինչի համար մասնագետները երկարբանական տվյալների օգնությամբ ուումնասիրել են մոլորակին հասնող լուսային հոսքի փոփոխությունները: Էներգիայի տատանումներն, իրենց հերթին, պայմանավորված են մոլորակի ուղեծրի էլեմենտների փոփոխությամբ և բերում են կլիմայական փոփոխությունների:

 

 

Երկիրն ու Մարսը միլիարդավոր տարիներ հետո կարող են բախվել. երկրաֆիզիկոսներ