Հս. Կորեայում ձախողվել է նոր հրթիռի արձակման փորձը
Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրականացրել են հրթիռի արձակման նոր փորձ, որը ձախողվել է. ամերիկյան և հարավկորեական ռազմական աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռը պայթել է արձակումից վայրկյաններ անց:
Ինչպես նշում է Reuters-ը, տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ հրամանատար Դեյվ Բենհեմը:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա սկզբից առ այսօր Հյուսիսային Կորեան իրականացրել է 2 միջուկային փորձարկում ու մի շարք հրթիռային (այդ թվում նաև բալիստիկ) արձակումներ, ինչը հակասում է ավելի վաղ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերին:
Ըստ տարբեր վարկածների՝ Փհենյանն այժմ աշխատում է մինչև ԱՄՆ ափ հասնող միջուկային մարտագլխիկներով հրթիռների ստեղծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը տարբեր առիթներով նշել են, որ Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի չեզոքացման համար չեն բացառում ոչ մի տարբերակ՝ այդ թվում նաև զենքի կիրառումը:










