Կիբերհանցագործները սպառնում են iPhone–ներից կարևոր տեղեկություններ ջնջել, եթե Apple-ը փրկագին չվճարի

03:21 • 22.03.17

Turkish Crime Family կոչվող հաքերների խումբը սպառնում է iPhone-ներից ջնջել իրենց ընտրած զոհերի տեղեկությունները, եթե Apple ընկերությունը հրաժարվի փրկագին վճարել, փոխանցում է gazeta.ru-ն։

Կիբերհանցագործները դրամ են շորթում՝ հայտնելով, որ մուտք կգործեն iCloud–ի տվյալների բազա և Apple-ի օգտատերերի 300 մլն էլեկտրոնային հասցեներ։ Նրանք պահանջում են 75 հազար բիթքոին կամ 100 հազար դոլար ընդհանուր արժողության iTunes նվերի քարտեր ստանալ մինչև ապրիլի 7-ը:

Հաքերները ցուցադրել են Apple–ի անվտանգության ծառայության հետ նամակագրությունից հատվածներ, ինչպես նաև տեսագրություններ, որտեղ իրենք հաշիվներ են կոտրում։

Կիբերհանցագործները սպառնում են iPhone–ներից կարևոր տեղեկություններ ջնջել, եթե Apple-ը փրկագին չվճարի