Caviar ընկերությունը iPhone 7-ի համար նոր լիցքավորող պատյան է ներկայացրել

19:25 • 22.03.17

Ռուս-իտալական Caviar ընկերությունը, որը մասնագիտանում է սմարթֆոնների և այլ գաջեթների նորովի վերարտադրման գործում, ներկայացրել է iPhone-ի համար նախատեսված պատյան` ներկառուցված լիցքավորման սարքավորմամբ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, iPhone 7-ի աշխատանքի տևողությունն այս պատյանի շնորհիվ կրկնապատկվում է: Պատյանները հասանելի են 4 դիզայներական տարբերակով` Supremo (Վլադիմիր Պուտինի դիմանկարով), Atlante (Ռուսաստանի գերբով), Pelle Nero (ալիգատորի կաշվի և ոսկու համադրությամբ) և Amore Bianco (սպիտակ գույնով):

Ընկերությունն այս արտադրանքն անվանում է iPhone 7.5, քանի որ հավելյալ հնարավորությամբ, որն ընձեռում է Power Case պատյանը, այն արդեն ավելին է, քան ուղղակի iPhone 7-ը:

Power Case-ի արժեքը  տատանվում 46 000-59 000 ռուբլու սահմաններում:

Caviar ընկերությունն հիմնադրել է իտալացի ոսկերիչ Իլյա Ջակոմետին: Առաջին դիզայներական սմարթֆոնը ներկայացվել է 2001 թվականին: 2015-ին ընկերության գործերի ղեկավարմամբ զբաղվում է Ռուսաստանը:  

 

 

 

 

Caviar ընկերությունը iPhone 7-ի համար նոր լիցքավորող պատյան է ներկայացրել