Իսրայելում Առաջին աշխարհամարտի տարիների ալկոհոլի շշեր են հատնաբերել
Իսրայելցի հնաբաններն Առաջին արշխարհամարտի տարիներից ալկոհոլային ըմպելիքների հարյուրավոր շշեր են հայտնաբերել, որոնք պատկանել են բրիտանացի զինծառայողներին:
Корреспондент-ի հաղորդմամբ` Իսրայելի հնությունների գործերով վարչությունից տեղեկացրել են, որ մասնագետները հնագույն աշխատանքային գործիքներ են փնտրելիս եղել, սակայն շշերի պահեստի են բախվել:
Նշվում է, որ այն վայրում, որտեղ ջինի, վիսկիի, գարեջրի և գինու շշեր են հայտնաբերվել, 1917-ին տեղակայված է եղել բրիտանական կայազորը: Այդ նույն վայրում հնագետները զինվորական համազգեստի կոճակներ, զինանշաններ, ինչպես նաև սափրման պարագաներ և ձիավարության համար անհրաժեշտ սարքավորումներ են հայտնաբերել:
Բրիտանական զորքերը Երուսաղեմը գրավել էին 1917-ի դեկտեմբերին, իսկ մինչ այդ 9 ամսվա ընթացքում պատրաստվելիս են եղել ռազմական գործողություններին:










