Հրապարակվել է Galaxy S8-ի և S8 Plus-ի նոր լուսանկարը

16:14 • 22.03.17

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է մարտի 29-ին ներկայացնել նոր Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները, որոնք վաճառքում կհայտնվեն ապրիլին:


Իսկ մինչ այդ ընկերության նոր մոդելների լուսանկարը հայտնվել է համացանցում՝ բացահայտելով, որ հեռախոսները հասանելի կլինեն սև (Black Sky), բաց մանուշակագույն (Orchid Grey) ու արծաթագույն (Arctic Silver) երանգներով:


Ինչպես  նշում է The Verge-ը, բոլոր հեռախոսների առջևի հատվածը, անկախ հետին պանելի գույնից, կլինի սև:


Աղբյուրը հավելում է, որ նոր Galaxy S8 և S8 Plus-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն է լինելու Bixby «խելացի» օգնականը, որը կարող է ֆիքսել ցանկացած օբյեկտ ու հարկ եղած դեպքում նույնից գտնել համացանցում:

 

 

Հրապարակվել է Galaxy S8-ի և S8 Plus-ի նոր լուսանկարը