Porsche-ն անվանել է իր լավագույն էքսկլյուզիվ սպորտային մեքենաները (լուսանկարներ, տեսանյութ)

16:47 • 23.03.17

Գերմանական հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերությունն ընտրել է սեփական արտադրության լավագույն բացառիկ մեքենաները, որոնք արտադրվել են սահմանափակ քանակով:


Ինչպես նշում է motor.ru-ն, Porsche Exclusive-ի թոփ մենեջեր Բորիս Ափենբրիքը ներկայացրել է կարճ տեսահոլովակ, որում ցուցադրվում են Porsche-ի վարկածով լավագույն սպորտային մեքենաները:


Դատելով տեսանյութից՝ 5-րդ հորիզոնականում է 2012թ. ներկայացված 911 Club Coupe-ն, որն արտադրվել է ընդամենը 13 օրինակով:

 

Image result for 911 Club Coupe 2012

 

Չորրորդ հորիզոնականում է 911 Speedster-ը, որը ներկայացվել է 6 տարի առաջ ու արտադրվել 365 օրինակով:

 

Image result for 911 Speedster

 

Լավագույն եռյակը բացում է 911 Sport Classic կուպեն (2009թ.), որից արտադրվել է 250 օրինակ:

 

Image result for 911 Sport Classic

 

Այնուհետև գալիս է 1992թ. արտադրված 911 Turbo S-ը:

 

Image result for 911 Turbo S

 

Մինչդեռ առաջին հորիզոնականում է հայտնվել նոր էքսկլյուզիվ մեքենան, որը դեռևս չի գաղտնազերծվել ու պետք է ներկայացվի ընթացիկ տարում:

 

Porsche-ն անվանել է իր լավագույն էքսկլյուզիվ սպորտային մեքենաները (լուսանկարներ, տեսանյութ)