Չինացիները 33 վայրկյանում 350 Alfa Romeo Giulia մակնիշի սեդան են գնել

00:53 • 23.03.17

Չինաստանում 33 վայրկյանում վաճառվել է Alfa Romeo Giulia մակնիշի 350 օրինակ: Ինչպես հայտնում է Motor.ru-ն, վաճառքն իրականացվել Tmall առցանց հարթակի միջոցով, որը պատկանում է Alibaba ծառայությանը:


Վաճառքն անցկացվել է Tmall Super Brand Day պրոմո-ակցիայի շրջանակներում: Բոլոր վաճառված մեքենաների մեծ մասը` 290 օրինակ, զինված են 2 լիտր ծավալով բենզինային շարժիչներով և արժեն 62 900 դոլար:


Եվս 60 մեքենա` զինված 510 ձիաուժ հզորություն զարգացնող «գերհզոր» շարժիչներով, վաճառվել են 149 000 դոլարով:

Չինացիները 33 վայրկյանում 350 Alfa Romeo Giulia մակնիշի սեդան են գնել