ՆԱՍԱ-ն ցուցադրել է գերծանր հրթիռի շարժիչի հրդեհային փորձարկումները (տեսանյութ)

12:51 • 24.03.17

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) RS-25 արդիականացված շարժիչի հրդեհային փորձարկում է իրականացրել: Հայտնի է, որ RS-25-ը կտեղադրվի SLS (Space Launch System) լուսնա-մարսիական գերծանր հրթիռի առաջին աստիճանում:

Գործակալության պաշտոնական կայքի հաղորդմամբ` փորձարկումներն անցկացվել են ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում տեղակայված Ջոն Սթենիսի անվան տիեզերական կենտրոնում: Փորձարկումները տևել են 6 րոպե 20 վայրկյան. դրանց տեսագրությունը հասանելի է SLS նախագծի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ՆԱՍԱ-ն բարեհաջող իրականացրել է դեպի Մարս թռիչքների համար կառուցվող SLS գերհզոր հրթիռի համար նախատեսված RS-25 շարժիչի փորձարկումը: 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է գերծանր հրթիռի շարժիչի հրդեհային փորձարկումները (տեսանյութ)